Հելսինկյան կոմիտեն Մասիսում, Գյումրիում և մի քանի այլ վայրերում ընտրախախտումներ է արձանագրել
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի Մասիսի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում:
Գյումրի
31/34
08:15 սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին, ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է «Բարգավաճ Հայաստանի» դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը պահանջել է հանձնաժողովի նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ:
Մասիս
11/15 «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ, կազմվել է արձանագրություն, մեկը դուրս է եկել:
11:41
13:30
Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերևի հատվածում (ԲՀԿ): Արարատի գյուղի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ և հետո մոտենում են նրանց: «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաև տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրատեղամասից:
11/15
12:45-ի սահմաններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջև:
Սիսիան
34/20
10:45-ի սահմաններում «Իրավապահ մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից տեղամասում միաժամանակ ներկա և գրանցված է եղել 2 դիտորդ: Ժամը 10:47-ին երկուսն էլ դուրս են եկել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը առաջարկել է խախտումը արձանագրել, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։
34/35
14։17. Տեղամաս մտավ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել, (գրանցվեց միայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։
Ճամբարակ
20\33
08:30 – Ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գրանցում է ընտրողների անձնագրային տվյալները: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկմանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ տեղը կա՝ գրանցում ենք: Հանձնաժողովի նախագահը զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից ասել են, որ խախտում չկա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը