Հայաստանում «լռության օր» է
Հայաստանում «լռության օր» է: Այսօրվանից սկսած՝ ընդհուպ մինչեւ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչությունը:
Առաջիկա կիրակի ժամը 08.00-ից մինչեւ 20.00 երկրի տարածքում կբացվեն 2010 ընտրական տեղամասեր, որտեղ չափահաս քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը կատարել ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին:

















































