Ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրություն է գնացել
Ոստիկանությունը եկել է NEWS.am-ի խմբագրություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է News.am-ի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը:
Վերջինս ասաց, որ իրենք շուտով հայտարարությամբ հանդես կգան, այս պահին մեկնաբանություններ չեն տալիս:
Tert.am-ի տեղեկություններով՝ News.am-ի խմբագրությունում եղել են Ոստիկանություն քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները: Խմբագրությունից ոչինչ չեն առգրավել և հեռացել են:

















































