Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Արթուր Վանեցյանը ճիշտ էր 2

Օրեր առաջ, դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ, մեր հրապարակմամբ անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ հեռախոսային խոսակցությանը, իսկ ավելի ճիշտ, ԱԱԾ պետի զգուշացմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր կալանավորման հետեւանքների մասին: 

Հիմա, երբ հանրության սեփականությունն են դարձել այդ հեռախոսազրույցի մյուս հատվածները, ավելի պարզ է դառնում, որ Արթուր Վանեցյանն իրոք ճիշտ էր, որ փորձում էր փրկել իրավիճակը, հնարավորին չափ մատչելի ձեւով բացատրելով, թե ինչ հետեւանքներ կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունը: 

Հիմա, երբ հրապարակվել են գաղտնալսման մնացած հատվածները, հարցերն ու մտահոգությունները միայն ավելանում են: Իհարկե, կարեւոր է պարզել, թե ինչպես է ձայնագրվել երեք բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցը, ովքեր կամ ով է պատվիրատուն, բայց կան նաեւ այլ հարցեր: 

Առաջին հերթին անհասկանալի է, թե ինչու այդքան կարեւոր հարցը՝ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կամ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանն առնչվող հարցերը չի քննարկվել բարձր մակարդակով, ավելի հանգիստ պայմաններում:

Ակնառու է պետական կառավարման համակարգում առկա խորը ճգնաժամը, առանց որի նման սկանդալային պատմություն չէր կարող լինել:

Ակնհայտ է նաեւ, որ դատավորը ճնշման է ենթարկվել, եւ նա այլեւս չի կարող զբաղեցնել այդ բարձր դիրքը: Եւ անհասկանալի են այն պնդումները, թե ոչ Փաշինյանը, ոչ Վանեցյանը, ոչ Խաչատրանն այս առնչությամբ չեն չարաշահել իրենց զբաղեցրած դիրքը:

Ցավալի է, բայց ակնհայտ, որ այս պատմության մեջ ներքաշվածներից միայն Արթուր Վանեցյանն է գիտակցում պետական շահը, փորձում դուրս գալ, մեղմ ասած, ճգնաժամային վիճակից: 

Հուսանք, որ այս սկանդալային պատմությունը գոնե դաս կդառնա, եւ այսուհետ նեղ անձնական շահերը վեր չեն դասվի պետական շահից եւ պետության անվտանգությունից: Վերջապես պետք է հասկանանք, որ կալանավորելով, դատելով հեռու չենք կարող գնալ, որովհետեւ այդ տրամաբանության մեջ պետք է ձերբակալվեն, կալանավորվեն, դատվեն ոչ թե տասնյակ կամ հարյուրավոր, այլ հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր մարդիկ:

Եւ արդեն այդքան էլ էական չէ, թե այս գաղտնալսման հրապարակումով որքան է ընկնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Այստեղ առավել կարեւորն այն է, որ պարզեցինք, թե պետության համար ամենակարեւոր, ամենագլխավոր հարցերը լուծվում են ոտքի վրա:

Նույն գաղտնալսումից երեւում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցում է միջպետական նիստի ժամանակ, ցածր ձայնով: Սա եւս անհասկանալի եւ մտահոգիչ է: Նախ էթիկապես դա ճիշտ չէ, եւ ամենակարեւորը, մի՞թե պարզ չէ, որ այդ վիճակում անհնար է ճիշտ որոշումներ կայացնել: 

Top-News.am