Որ օրերն են ամանորին ոչ աշխատանքային
Հայաստանում ամանորի տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է համարվում:
2017 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն էր տվել, ըստ որի 2019 թվականի հունվարի 3-ը, 4-ը և 5-ը պետք է լինեին աշխատանքային: Նախագծի ընդունումը միտված էր պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Այդ նախագիծն ուղարկվել էր Ազգային ժողով Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է, այնուհետև հետաձգված նախագիծը հանվել շրջանառությունից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ