Աննա Հակոբյանը չգիտի, թե ինչու է ուղեկցում Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դժվարանում է պատասանել հարցին, թե ինչու է նախընտրական քարոզարշավի ժամանակ միշտ ուղեկցում ամուսնուն։
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ապարանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչու է միշտ ուղեկցում ամուսնուն, արդյոք սա նոր մշակույթ է, Աննա Հակոբյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ։ Չգիտեմ, չեմ մտածել»։

















































