Գեղարքունիքի մարզպետը մարզի գյուղապետերին հրահանգում է աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին
«Ժամանակը» գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր մոտ է կանչում գյուղապետերին և հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Սանոսյանը իր գործունեության մեջ եզակի չէ. նման ահազանգեր ենք ստանում Հայաստանի գրեթե բոլոր համայնքներից:
Գյուղապետերը ստիպված են աշխատել իշխանության կուսակցության թեկնածուների համար, որովհետև նրանց սպառնում են, որ եթե գյուղում ուրիշ կուսակցություն հաղթի, գյուղապետին ստիպելու են հրաժարական տալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































