Վարդենիսի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գեղարքունիքի Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացրել է Վարդանիսի քաղաքապետարանի աշխատակազմից:
Նշենք, որ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է և Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։

















































