Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Գիտություն

Բժշկական առասպելներ. Արդյո՞ք թեյը և սուրճը ջրազրկում են մեր օրգանիզմը

Հաճախ ենք լսում, որ թեյը և սուրճը առաջացնում են օրգանիզմի ջրազրկում: Սա հնչում է ինչ-որ չափով որպես սպառնալիք. բայց արդյո՞ք դրա համար կան իրական ապացույցներ:

Արդյո՞ք խմած սուրճը ստիպում է ավելի հաճախ «վազել» զուգարան:

Ամբողջ աշխարհում մարդիկ ամեն օր խմում են 1,6 մլրդ. տոննա սուրճ և մոտավորապես՝ երկու անգամ ավելի թեյ: Որոշ մարդկանց դուր է գալիս այս ըմպելիքների համը, սակայն շատերի համար թերևս գլխավորն այն է, որ կոֆեինը մարդուն ավելի առույգ է դարձնում:
Երբ առողջ ապրելակերպի հետևորդները կոչ են անում օրական խմել վեցից ութ բաժակ ջուր (ինչը բավականին վիճելի փաստարկ է), ապա նրանք սովորաբար շեշտում են, որ հեղուկի օրական չափաբաժնում չեն դիտարկվում թեյը և սուրճը, քանի որ դրանք իբր թե ջրազրկում են օրգանիզմը: Արդյո՞ք դա այդպես է:

Երեք տղամարդիկ, երկու ձմեռ և կոֆեին

Չնայած թեյը և սուրճը պարունակում են շատ տարբեր նյութեր, այդ թվում՝ նաև վիտամիններ, սակայն հետազոտությունների մեծամասնության առարկան հիմնականում կոֆեինն է: Երբ ասում ենք «մեծամասնություն», պետք է անմիջապես վերապահում անել՝ մեզ հետաքրքրող այս թեմայով գիտական աշխատությունները չափազանց քիչ են:

Առավել շատ մեջբերվող հետազոտություններից մեկն անց է կացվել գրեթե 100 տարի առաջ՝ 1928 թ., այն էլ՝ երեք մարդուց բաղկացած ընտրանքով: Երեք տղամարդիկ հանդես են եկել որպես հետազոտության առարկա երկու ձմեռվա ընթացքում: Նրանք երբեմն պետք է խմեին օրական չորս բաժակ սուրճ, երբեմն՝ հիմնականում թեյ, իսկ երբեմն՝ ձեռնպահ էին մնում նշված երկու ըմպելիքները խմելուց կամ նրանց տրվում էր ջուր մաքուր կոֆեինի հավելումով: Այդ ամբողջ ընթացքում պետք էր կանոնավորապես հետևել արտադրվող մեզի քանակին:

Հետազոտության հեղինակները եկան այն եզրակացության, որ եթե տղամարդիկ երկու ամիս ձեռնպահ էին մնում թեյ և սուրճ խմելուց, և հետո սկսում էին խմել ջուր կոֆեինով, ապա մեզի քանակն աճում էր 50%-ով: Սակայն, երբ նրանք վերադառնում էին սուրճի կանոնավոր օգտագործմանը, ապա դիուրետիկ (միզամուղ) էֆեկտը դադարում էր:

Հայտնի է, որ կոֆեինի շատ մեծ չափաբաժինները մեծացնում են արյան հոսքը դեպի երիկամներ և ճնշում նատրիումի յուրացումը: Այստեղից էլ գալիս է միզամուղ էֆեկտը՝ հավելյալ նատրիումը պետք է հանել օրգանիզմից: Սակայն այդ գործընթացի ճշգրիտ մեխանիզմն առայժմ հանդիսանում է վիճաբանության առարկա:

Ճիշտ է, այն դեպքում երբ խոսքը գնում է կոֆեինի ավելի փոքր չափաբաժինների մասին, ապա միզամուղ էֆեկտը բոլորովին էլ այդքան ակնհայտորեն չի արտահայտվում: Համաձայն Կոննեկտիկուտի (ԱՄՆ) համալսարանից Լոուրենս Արմսթրոնգի տասնյակ հետազոտությունների՝ կոֆեինը լավագույն դեպքում հանդիսանում է թեթև միզամուղ միջոց: 15 դեպքերից 12-ում հետազոտվողների մեզի քանակը կախված չի եղել նրանից, թե նրանց խմած ջուրը պարունակել է կոֆեին, թե՞ ոչ:

Նույն հաջողությամբ կարելի է խմել եռացրած ջուր

Այդ դեպքում ինչու՞ են շատերը կարծում, որ թեյ կամ սուրճ խմելու դեպքում մարդ ստիպված ավելի հաճախ է գնում զուգարան:

Գիտնականները պետք է կողմնորոշվեն, թե հետազոտվողներին պետք է տալ սուրճ, թե՞ լուծված կոֆեին:
Ինչպես երևում է Արմսթրոնգի դիտարկումից, հետազոտողների մեծ մասը մարդկանց տալիս են մաքուր կոֆեինի ջրային լուծույթ, այլ ոչ՝ թեյ կամ սուրճ, որ մենք սովորաբար խմում ենք տանը: Հնարավո՞ր է, որ այդ ըմպելիքների պարունակած նյութերի համադրությունը ինչ-որ կերպ փոխում են գործի էությունը:

Այն հազվադեպ հետազոտության դեպքում, երբ հետազոտվողները 12 ժամվա ընթացքում ոչինչ չէին խմել, բացի թեյից, չի դիտարկվել օրգանիզմի ջրով հագեցվածության աստիճանի որևէ տարբերություն այդ մարդկանց և այն մարդկանց միջև, որոնք խմել են նույն քանակի սովորական եռացրած ջուր:

Ինչ վերաբերում է սուրճին, ապա մի հետազոտության ընթացքում իսկապես հայտնաբերվել է մեզի քանակության աճ 41%-ով և՛ նատրիումի, և՛ կալիումի արտադրության աճ: Սակայն այդ հետազոտության մասնակիցները ձեռնպահ էին մնացել կոֆեինից մինչև հետազոտությունը սկսելը, այնպես որ սուրճին սովոր մարդկանց մոտ իրավիճակը կարող է տարբեր լինել:

Մեկ այլ հետազոտությամբ էր չի հայտնաբերվել որևէ տարբերություն թեյ կամ սուրճ օգտագործողների հիդրատացիայի միջև. հետևաբար, այստեղ ևս մենք չենք կարող կատարել միանշանակ եզրահանգումներ:

Եվ ամենավերջին հետազոտությունը …

Այս տարվա սկզբին Բիրմինգհեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանից Սոֆի Կիլլերի կողմից հրապարակված նոր աշխատությունում ոչ միայն չափվել է արտադրվող մեզի ծավալը, այլև՝ ստուգվել, թե ինչպես է հետազոտվողների երիկամների աշխատանքը ազդում արյան անալիզների վրա, ինչպես նաև հաշվարկվել է օրգանիզմում ջրի ընդհանուր քանակը:

Փորձարկման ընթացքում տղամարդիկ օրական խմել են չորս բաժակ սուրճ, ինչը շատ ավելի շատ է, քան խմում է միջին սուրճ օգտագործողը: Չի ստացվել որևէ տվյալ, որ կհաստատեին հետազոտվողների ջրազրկումը՝ միայն ջուր խմողների համեմատ:

Չնայած այս հետազոտությունը ֆինանսավորվել է սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի կողմից, որի անդամներ են սուրճ արտադրող ընկերությունները, սակայն այն տպագրվել է գիտական ամսագրում, իսկ հեղինակները հաստատում են, որ այդ Ինստիտուտը որևէ կերպ չի ազդել տվյալների հավաքագրման և վերլուծության, կամ հետազոտության ձևակերպման վրա:

Այսպիսով, եթե մենք մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետո նկատում ենք, որ ունենք զուգարան գնալու կարիք, ապա չարժի դա համեմատել այն իրավիճակի հետ, երբ ընդհանրապես այն չենք խմում: Դա բացատրվում է նրանով, որ, եթե մենք մեկ գավաթ թեյի կամ սուրճի փոխարեն խմենք մեկ բաժակ ջուր, ապա հավանականորեն ազդեցությունը կլինի նույնը: