Մարսի վրա անհայտ փայլուն օբյեկտ է հայտնաբերվել
Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» մակերևույթին անսովոր օբյեկտ է հայտնաբերել, որը նման է բնակտորի, ասվում է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) պաշտոնական կայքում:
Little Colonsay անվանումը ստացած անհայտ օբյեկտն ավելի վաղ նկատվել էր մարսագնացի տեսախցիկներից արված նկարներից մեկում:
«Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել, քանի որ փայլում է», - ասել է դոկտոր Սյուզան Շվենցերը՝ հավելելով, որ օբյեկտի արտաքինը, այնուամենայնիվ, կարող է խաբուսիկ լինել, և դրա ծագումը պարզելու համար այն պետք է քիմիական անալիզի ենթարկել:
Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա առաջին անգամ վայրէջք է կատարել 2012թ.-ի օգոստոսին: Անցած տարիներին մարսագնացը հաջողությամբ կատարել է առաքելության շրջանակում իր վրա դրված հիմնական առաջադրանքները՝ Մարսի վրա տաք քաղցրահամ լճերի ու գետերի գոյության հետքեր հայտնաբերելով և մի շարք այլ բացահայտումներ իրականացնելով:


















































Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Ինչի՞ց է բաղկացած տիեզերական դատարկությունը
Արեգակի վրա վերսկսվել են հզոր արեգակնային բռնկումները
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած