Մի երկրում որտեղ ֆեոդալի ոտքերն են պաչում
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում չեն կարող լինել ազատ-արդար ընտրություններ: Մի երկրում, որտեղ ընտրողների մեծ մասն աղքատներ եւ ուզվորներ են, սպասում են «թագավորների» եւ «իշխանների» ողորմությանը, համբուրում են ֆեոդալների ձեռքերն ու ոտքերը, այդպիսի երկրներում «պառլամետ», «նախագահ», «կուսակցություններ», «քաղաքական պայքար» հասկացությունները կարելի է կիրառել խիստ վերապահումներով:
Նույնիսկ այն աներեւակայելի դեպքում, եթե խորհրդարանն ինչ-որ հրաշքով ամբողջությամբ կազմված լինի Սաակաշվիլիներից, Իվանիշվիլիներից եւ Լի Կուան Յուներից, միեւնույն է՝ այդ հրաշալի անձնավորությունները ոչինչ չեն կարողանա փոխել, քանի դեռ չկա փոխելու պահանջարկը` պետություն ունենալու պահանջարկը, ոչ թե սեփական գործերը դզել-փչելու եւ կենցաղային պահանջները բավարարելու: Նրանք, ովքեր հույս ունեն, որ երկիրը կարող է փոխվել ընտրությունների միջոցով (խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր իսկապես նման հույս ունեն, ոչ թե «դերասան» ու փարիսեցի քաղաքական գործիչների մասին), այդ մարդիկ մոլորության մեջ են:
Բայց դա չի նշանակում, որ ընտրություններ չպիտի կայանան, եւ որ դրանք պետք է վիժեցվեն. նրանք, ովքեր կողմ են զինված քաղաքական պայքարի, ռեւկոմների եւ գիլիոտինների, նրանք առավել եւս սխալ ուղու վրա են` Հայաստանի պարագայում դա բերելու է պերմանենտ հեղաշրջումների:
Պարզապես ընտրություններին որպես ինչ-որ «ճակատագրական պահի» պետք չէ վերաբերվել՝ դրանք լավ առիթ են «քաղաքական վերնախավի» եւ դրա առաջարկած գաղափարների արժեքը գնահատելու, եւ քանի որ մթնոլորտը քաղաքականացված է, հաղորդել հասարակությանը երկու գաղափար՝ 1/ փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հասարակությունը դա ցանկանա. ամեն մեկի՝ սեփական գործերը «դզելու» ձգտումը փոփոխության ցանկություն չէ: 2/ հասարակության պահանջարկի ձեւավորումը կարող է տեղի ունենալ միայն դանդաղ եւ միայն համբերատար, նպատակաուղղված լուսավորչական աշխատանքով:
Օրինակ՝ մի քանի տարի պահանջվեց, որ մարդիկ հասկանան, որ ամրագոտի կապելը եւ կարմիր լույսի տակ կանգնելը «էս անտեր պետության» հնարածը չի, դա պետք է հենց այն մարդկանց, ովքեր նստած են ղեկին: Երեւի եւս մի քանի տարի կանցնի, եւ մարդիկ կգիտակցեն, որ արագաչափերը սահմանված արագությունը չգերազանցելու համար են՝ ի հեճուկս այս ընտրություններում կուսակցությունների ամբոխահաճո քարոզչության:
Եվս մի քանի տարուց կամ տասնամյակից հայաստանցիները կհասկանան, որ եթե դու մանր չինովնիկ ես եւ մանր կաշառքներ ես վերցնում, ապա իրավունք չունես բողոքելու «էս անիրավ երկրից» եւ մեծ չինովնիկների մեծ կաշառքներից: Եվ այսպես շարունակ: Մարդիկ, որոնք այս օրերին ադեկվատ մտքեր են արտահայտում, կան: Պարզապես նրանք քաղաքական «թրենդի» մեջ չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է կիբերհարձակման հետմղման մասին
Չինաստանում փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը
Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին
Երեւանում ընտրատեղամաս է բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են