Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին ուժեղ ձյան եւ մերկասառույցի պատճառով սահմանափակումներ են սահմանվել: Այս մասին ասվում է Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ավտոճանապարհների վարչության կայքում:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում արգելված է կցորդներով եւ կիսակցորդով տրանսպորտի երթեւեկությունը: Երթեւեկությունն ազատ է տրանսպորտի այլ տեսակների համար:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տանում է դեպի Կազբեգի-Վերին Լարս՝ Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանին գործող միակ գործող անցակետ, հաղորդում է «Նովոստի-Վրաստան»:

















































