ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում փաստաբանները վարորդներին շահագրգռում եւ ծառայություն մատուցում են ՃՈ-ի արտաբյուջեի հաշվին: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի կողմից կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 1 մլն 461 հազ. 966 որոշում:
Նույն ժամանակահատվածում կայացված որոշումներից վերադասության կարգով բողոքարկվել է 14 հազ. 74-ը, դատական կարգով` 5 հազ. 838-ը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի դեմ ներկայացված հայցերով դատարանի կողմից կայացված 4 հազ. 55 վճիռներից ՃՈ դեմ կայացվել է 2 հազ. 325 վճիռ, իսկ ահա ՃՈ օգտին կայացվել է 1 հազ. 730 վճիռ:
Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում որպես փաստաբանական ծախս ՃՈ-ից բռնագանձվել է 5 մլն դրամ: Եւ կա մտավախություն, որ այս գումարը կաճի եւ կվերածվի 25-30 մլն դրամի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն