Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի կնքահայրն ու կնքամայրը կլինեն Ջորջ Քլունին ու նրա կինը
Բրիտանական Daily Mail պարբերականը պարզել է՝ որ աստղային զույգն է լինելու արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի կնքահայրն ու կնքամայրը:
Նման պատվի են արժանացել դերասան Ջորջ Քլունին ու նրա կինը՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին: Տեղեկությունը Daily Mail-ին հայտնել է դերասանի եղբայրը:
Հայտնի է, որ հոլիվուդյան զույգը, որն արդեն մի քանի տարի մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում, շատ մտերիմ է թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ:
Հարիի և Մարքլի՝ մայիսին կայացած շքեղ հարսանիքից հետո Քլունիները նրանց հյուրընկալել են Իտալիայում գտնվող իրենց առանձնատանը:
Թագավորական ընտանիքում համալրումը սպասվում է 2019թ. գարնանը։

















































