«Այդ նա է փախչում մեզնից, ոչ թե մենք նրանից». Պուտինը կատակել է դոլարի վերաբերյալ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» խորագրով համաժողովի շրջանակում դոլարի մասին հարցին պատասխանելիս կատակել է, գրում է gazeta.ru-ն:
«Մենք դոլարից հեռանալու նպատակ չունենք, այդ դոլարն է մեզնից հեռանում»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ հենց դոլարն է Ռուսաստանում կորցնում իր ակտիվները:
ՌԴ նախագահը նաև անդրադարձել է դոլարը Ռուսաստանից «հեռացնողներին»՝ նշելով, որ «նրանք արդեն կրակում են ոչ թե իրենց իսկ ոտքին, այլ մի քիչ վերև»:
Հայտնի է, որ Պուտինը տվյալ համաժողովի շրջանակում ռուսական և արտասահմանյան բիզնեսների ներկայացուցիչներին բացատրել է՝ ինչպես է զարգանալու երկրի տնտեսությունը:

















































