Շիրակի հանրային հեռուստաընկերությունը փակման եզրին է. խնդիրն անձամբ հեռուստաընկերության տնօրենի հետ է կապված
«Ժամանակը» գրում է. «Շիրակի հանրային հեռուստաընկերությունը փակման եզրին է: Բանն այն է, որ հեռուստաընկերության համար նախատեսվող հաջորդ տարվա բյուջեն չի տրամադրվել: Ընկերությունն ունի շուրջ 60 աշխատակից, որոնք, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա հունվարից կդառնան գործազուրկ, թեպետ, մինչ այժմ որևէ զգուշացում չեն ստացել:
Բյուջե չտրամադրելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խնդիրն անձամբ հեռուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանի հետ է կապված: Բանն այն է, որ նրա անվան շուրջ Շիրակի մարզում հակասական տեղեկություններ են պտտվում, վերջերս նույնիսկ անանուն բաց նամակ է տարածվել, որի մեջ նշվում էր նախկին իշխանությունների հետ բարյացակամ հարաբերություններ ունեցող Ղանդիլյանի կողմից արված տարատեսակ չարաշահումների մասին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































