Տուխել-Կլոպ. Մխիթարյանի մարզիչների պայքարն այս անգամ ավարտվեց Տուխելի հաղթանակով
Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրը:
A խմբում Մադրիդի Ատլետիկոն սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց անհաջող մրցաշրջան անցկացնող Մոնակոյին, իսկ ահա Դորտմունդի Բորուսիան սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Բրյուգեին եւ խաղն ավարտվեց 0:0, բայց այս ոչ ոքին եւս բավարար էր, որ անկախ վերջին տուրի արդյունքից գերմանական թիմը դուրս գա հաջորդ փուլ: Հաջորդ փուլում կլինի նաեւ մադրիդյան թիմը, իսկ Բրյուգեն կխաղա Եվրոպայի լիգայում:
B խմբում Տոտենհեմը կարողացավ 1:0 հաշվով հաղթել Ինտերին եւ այժմ այս երկու թիմերը կիսում են երկրորդ տեղը՝ վաստակած յոթ միավորներով: Բարսելոնան, որն արդեն ապահովել էր տեղը հաջորդ փուլում, մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց ՊՍՎ Էյնդհովենին:
C խմբի եւ այս տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզում, որտեղ Պարի Սեն Ժարմենն ընդունել էր Լիվերպուլին: Հենրիխ Մխիթարյանի դորտմունդյան երկու մարզիչների պայքարն այս անգամ ավարտվեց ոչ թե Կլոպի, այլ Տուխելի հաղթանակով: ՊՍԺ-ն Լիվերպուլին հաղթեց 2:1 հաշվով: Նապոլին 3:1 հաշվով հաղթեց Ցրվենա Զվեզդային:
Հետաքրքիրն այն է, որ այս տուրից առաջ այս խմբի բոլոր չորս թիմերը գրեթե հավասար հնարավրություններ էին պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար:
Իսկ հիմա Նապոլին ունի ինը միավոր, ՊՍԺ-ն՝ ութ, Լիվերպուլը՝ վեց, իսկ Ցրվենա Զվեզդան՝ չորս:
Վերջին տուրում Պարի Սեն Ժարմենը Բելգրադում կմրցի Ցրվենա Զվեզդայի հետ, իսկ Լիվերպուլը սեփական դաշտում կընդունի Նապոլիին: Սպասվում է երկու լարված եւ դիտարժան խաղ:
D խմբում Լոկոմոտիվը 2:0 հաշվով հաղթեց Գալաթասարային, ինչից հետո Պորտուն եւ Շալկե 04-ն ապահովեցին հաջորդ փուլի ուղեգրերը, իսկ այս թիմերի միջեւ խաղն ավարտվեց 3:1՝ հօգուտ պորտուգալացիների:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում