«Հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում՝ պատժում են». Սեյրան Oհանյան
aravot.am-ը գրում է. Այսօր լրագրողների հետ զրույցում ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն անդրադարձավ Ջրառատի դեպքերին՝ ասելով, որ հանրահավաքների ժամանակ փորձում են մարդկանց չթողնել կամ վիրավորել, որպեսզի չգան մասնակցեն. «Դրանից ելնելով՝ իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել: Միջադեպից, կռվից հետո նաեւ փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցների հմուտ գործողություններով այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել է իրավապահ մարմիններին: Հիմա իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են: Ես իրենց խնդրել եմ, հորդորել, որ այդպես չի կարելի, որ երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում, ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միջոցների կդիմեն՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Օրինական միջոցների: Իրավապահ մարմիններին ստիպել»:
Մեր հարցին՝ ինչպես գեներալներից մեկն ասել է՝ «չագուչն» էլ է իրենց ձեռքը, մեխն էլ, դուք ի՞նչ լծակներ ունեք՝ նա պատասխանեց. «Մեր պայքարի միջոցներն այսօր քաղաքական են: Այսինքն, ի՞նչ է նշանակում չագուչն էլ, մեխն էլ իրենց ձեռքն է: Դա արտահայտություն է՝ հենց այնպես հռետորաբանություն անելու համար եւ անընդունելի է»:
Հարցին՝ պատահակա՞ն է, որ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն է միջադեպին մասնակցել, ճի՞շտ է, որ նրան ծեծել են՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դրա մասին դուք գիտեք»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ բուն միջադեպի պատճառը, չնայած փորձում են ներկայացնել, թե հնուց եկած խնդիրներ են ունեցել, միջանձնային հարաբերություններն են, բայց իրականում հանրահավաքներին մասնակցել թույլ չտալն է եղել միջադեպի պատճառը. «Եվ հայհոյանք տալն է պատճառը, իսկ հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում՝ պատժում են»: Նա ասաց, որ կրակոց եղել է:
Նա միջադեպի հեղինակներին ուղերձ հղեց. «Քարոզարշավը քաղաքակիրթ, բարեկիրթ ձեւով տանել, օրենքներ չխախտել, փորձել մեկը մյուսին չվիրավորել, փորձել այդ ամենը չտեղափոխել կենցաղային մակարդակի, բակային ասֆալտի մակարդակի, միջանձնային հարաբերությունների: Մենք ոչ մեկին չենք վիրավորում, քաղաքակիրթ ձեւով ենք տանում, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերն էլ մեր համար առողջ մրցակիցներ են, մեր հայրենակիցներն են նրանք, ՀՀ քաղաքացիներն են: Ի վերջո, երբ ավարտվեցին այս ընտրությունները, մենք միասին ենք, չէ՞, շարունակելու մտածել մեր երկրի մասին եւ միասին ենք ապրելու ՀՀ-ում»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են