Արմեն Աշոտյանը հրավիրվել է Երևանի քննչական վարչություն
Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով՝ դեռևս որպես վկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։
Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել «Հանրապետականի» քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին»,-գրել է Արմեն Աշոտյանը։

















































