Պաշտոններ գտած երիտասարդ ՔՊ-ականները աչքի առաջ, ժամ առ ժամ՝ «հաբռգում» ու մեծամտանում են
Տարածաշրջան:Հայաստան«Հրապարակ» թերթը իր խմբագրականում գրում է. «Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։
Առաջին անգամ ընդդիմություն-իշխանություն տրանսֆորմացիային ականատես եղա 1992-ին, երբ Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի ընդդիմությունը՝ Վահագն Խաչատրյանը դարձավ քաղաքապետ, եւ ամիսներ անց մարդիկ համոզվեցին, որ լավ ընդդիմությունից մինչեւ վատ իշխանություն ճանապարհը շատ կարճ է։
Հետագայում ՀՀՇ-ն, որի հետ էին կապվում 95-96-ի ընտրակեղծիքները, եւ որին ժողովուրդը հասցրել էր ատել ու «մերժել», 1997-ի իշխանափոխությունից կարճ ժամանակ անց վերագտավ իրեն՝ ապացուցելով, որ իրենց շարքերում մեծ թվով պրոֆեսիոնալներ կան եւ նորմալ մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել երկրին ու հասարակությանը։
Հիմա գանք մեր օրերը․ ընդամենը 6-7 ամիս է անցել իշխանափոխությունից, բայց արդեն բազում մարդկային տրանսֆորմացիաների ենք ականատես եղել եւ դեռ էլի կլինենք։
Պաշտոն ու կարգավիճակ կորցրած հանրապետականները սկսել են մարդկային տեսք ձեռք բերել, իսկ պաշտոններ գտած երիտասարդ ՔՊ-ականները աչքի առաջ, ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ։ Եթե առաջին պրոցեսը ողջունելի է եւ դրական, ապա երկրորդի համար կարելի է միայն ցավ ապրել եւ ահազանգել։ Հուսանք, որ գահավիժումը համատեղ ուժերով կկանգնեցնենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ