«Ռեալը», «Բավարիան» եւ մյուսները հաղթեցին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սկսվեցին հինգերորդ տուրի խաղերը: Կայացան առաջին ութ հանդիպումները:
E խմբում Այաքսը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց հունական ԱԷԿ-ին, իսկ Բավարիան 5:1 հաշվով հաղթեց Բենֆիկային:
Անկախ վերջին տուրի խաղերից Բավարիան եւ Այաքսն ապահովեցին հաջորդ փուլի ուղեգրերը:
F խմբում Շախտյորը մրցակցի դաշտում, դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց գերմանական Հոֆենհայմին, իսկ Լիոնն ու Մանչեսթեր Սիթին իրենց հանդիպումն ավարտեցին 2:2 հաշվով:
Մանչեսթեր Սիթին արդեն հաջորդ փուլում է, իսկ երկրորդ տեղի համար կպայքարեն 7 եւ 5 միավոր ունեցող Լիոնն ու Շախտյորը:
G խմբում տարօրինակ մրցաշրջան անցկացնող Մադրիդի Ռեալը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Ռոմային եւ ապահովեց առաջին տեղը: Ռոման եւս հաջորդ փուլում է, բայց երկրորդ տեղով:
Իսկ Եվրոպայի լիգայում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Վիկտորիան, որը Մոսկվայում 2:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
H խմբից հաջորդ փուլում կխաղան Յուվենտուսն ու Մանչեսթեր Յունայթեդը, որոնք նույն 1:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Վալենսիային եւ Յանգ Բոյզին:
Top-News.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը