Բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակին, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ծավալվող քննարկումներին: Մեծամորի ատոմակայանում լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում բոլոր հարցերը լուծում են ստանալու կոնսենսուսի միջոցով:
«Հավաքական անվտանգության կազմակերպությունում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով: Ես կասկած չունեմ, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի կազմակերպությունն աշխատի և ընդհանուր անվտանգության ապահովման հարցում ունենա այն ներդրումը, որը կազմակերպությունից սպասում են»,ասաց Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ո՞վ է շարունակելու զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Եկեք այդ հարցը թողնենք մեր երկրների ղեկավարների որոշմանը: Ես լիազորված չեմ խոսել նրանց փոխարեն: Այդ ամենը քննարկվում է, ինչպես գիտեք, և ես վստահ եմ, որ կլինի այնպիսի որոշում, որ մեր կազմակերպությունն այս իրավիճակից ավելի ամրապնդված դուրս կգա»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ