Ավտոմեքենա, բնակարան եւ այլ եկամուտներ. գյուղնախարարի պաշտոնակատարի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան, ինչպես նաեւ ավտոտնակ: Գեղամ Գեւորգյանը հայտարարագրել է նաեւ «Mercedes–Benz C 250 CGI» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ եւ 6500 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 12 917 219 ՀՀ դրամ: Նշված եկամտից 11 206 841 ՀՀ դրամը եւ 35 000 ՀՀ դրամը նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից: Գ. Գեւորգյանը նաեւ այլ եկամուտներ է հայտարարագրել, որը կազմել է 1 675 378 ՀՀ դրամ:
Նշենք, որ մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը Գեղամ Գեւորգյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































