Չինացի կեղծարարուհին ճանաչվել է որպես «երկրի ամենագեղեցիկ հանցագործ»
Չինաստանի ոստիկանությունը հրապարակել է որոնվող կեղծարարուհի Ցինչեն Ցզինցզինի լուսանկարը, սակայն նրան որոնելու փոխարեն սոցիալական ցանցի օգտատերերը սկսել են հիանալ նրանով: South China Morning Post-ի տվյալների համաձայն՝ աղջիկը ճանաչվել է որպես «Չինաստանի ամենագեղեցիկ հանցագործ»:
Նրա նկարը հրապարակվել է Սիչուան նահանգի Մյանյան քաղաքի ոստիկանության կողմից նոյեմբերի 20-ին: Ցինչենը մեղադրվում է հանցավոր խմբավորման անդամ դառնալու մեջ, որը խաբեությամբ գումար է կորզել բարում և թեյատներում խմած այցելուներից։ Բանդայի երկու անդամները արդեն հանձնվել են ոստիկանությանը, մյուսները գտնվում են փախուստի մեջ: Ըստ ոստիկանության՝ խումբը գործում է առնվազն մեկուկես տարի։
Ցինչենի ճշգրիտ տարիքն ու զբաղմունքը պարզել չի հաջողվել։ Սակայն աղջկա նախկին գործընկերը պնդում է, որ նա մոտ 19 տարեկան է: Նա աղջկան բնութագրել է որպես շփվող և ավելացրել է, որ նա հպարտ էր իր տեսքով, բայց իր տարիքի պատճառով նրան լուրջ չէին ընդունում:
Աշխատանքից զատվելով Ցինչենը ասել է, որ իր ընկերոջ հետ գնում է արտերկիր:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն