Պաշտոնյաներն արձակուրդ են գնում
Վարչապետի պաշոտանկատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ:
Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանը:
Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին կտրամադրվին չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:

















































