Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Bentley առաջին էլեկտրական ամենագնացը Էլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել է Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը Թիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց Globe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անունները Մենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախով Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար Թրամփին դիմավորել է Չինաստանի նախագահը Լիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներով

Bentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդումՄենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներովԻ գիտություն զանգվածային լրատվության միջոցներիՊուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցըՖրանսիայի ոստիկանությունը ավելի քան 7 հազար մարդու է ձերբակալել Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Karcher-ի ներկայացուցիչներն ու Երևանի քաղաքապետարանը քննարկել են համագործակցությունըՃապոնիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումՀավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկըՄոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էԱնշարժ գույքի շուկան ՀայաստանումՍուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (տեսանյութ)Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. ԱվինյանՖինլանդիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-իցՔաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներինԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 18.11.2026 (ուղիղ)Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացել ենՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետՆոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործիՆպատակը` ՀՀ արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի շուկաներ. ՊապոյանԱվտովթարների հետևանքով 9 ամսում մահացել է 12 անչափահաս, վիրավորվել՝ 700TRIPP տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետԲոլորը պետք է կենտրոնանան մեկ հարցի՝ Հայաստանի տնտեսության զարգացման վրաՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել էՔննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերըԵրիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքներըԵվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվումԻրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներինՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետ
Հայաստան

Ռեստորանային բիզնեսի գաղտնիքները

Տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերը, խոսելով մեր երկրի մասին, հաճախ որպես ամենամեծ առավելություն մատնանշում են համեղ խոհանոցը: Հայկական ավանդանդական հարուստ ճաշացանկը հաճախ զարմացնում ու հիացնում է անգամ ամենաքմահաճ գուրմաններին: Մեր զրուցակիցը մայրաքաղաքի կենտրոնում գործող «Էլեն» ռեստորանի հիմնադիր տնօրեն Էդուրադ Ներսիսյանն է:
-«Էլեն» ռեստորանը հիմնադրվել է 1999 թվականին, երբ բիզնես հիմնադրելը եւ պահպանելը հեշտ գործ չէր: «Էլենը»-ը , սակայն, սիրելի վայր դարձավ հազարավոր մարդկանց համար: Այստեղ են իրենց խաղաղ երեկոները նախընտրում վայելել նաեւ Հայաստան ժամանած հայտնի հյուրերից շատերը: Ո՞րն է Ձեր բիզնես հաջողության գաղտնիքը:
-Գաղտնիքներ, բանալիներ չկան... Հաջողությունն այնտեղ է, որտեղ ազնիվ աշխատանքն ու սերն է արված գործի հանդեպ: Մենք երբեւէ նպատակ չենք դրել զարմացնել կամ գերազանցել ինչ որ մեկին: Ցանկացել ենք ստեղծել մի անկյուն, որտեղ մարդը հարմարավետ կզգա իրեն, կվայելի օրվա իր պահն ու կհամտեսի համեղ խորտիկներ: Չ՞է որ ամենից հաճախ մտերմիկ սեղանների շուրջ են ծավալվում ամենաջերմ զրույցները, ընդունվում ամենակարեւոր որոշումները... Մենք սրահներ ունենք ամենատարբեր առիթների համար՝ ռոմանտիկ ընթրիք, գործնական հանդիպում, ընտանեկան երևեկո, ընկերական ուրախ հավաքույթ, կնունք, ծնունդ...յուրաքանչյուրի համար առանձին առաջարկ ունենք: Մինչեւ 100 հոգու համար մեծ սրահից բացի. «Էլեն» ռեստորանում գործում են նաեւ առանձնասրահներ, որոնք նախատեսված են ավելի փոքր , մտերիմիկ հավաքույթների համար: Մենք սիրում ենք մեր հաճախորդին, դրա համար էլ նրանք վերադառնում են մշտապես:
-Շենքը, որտեղ գործում է «Էլեն» ռեստորանը, պատմություն ունի: 1946 թվականին է կառուցվել: Այսօր էլ այստեղ պահպանված են երեւանյան կոլորիտը, զգացվում է հին քաղաքի շունչը...
-Այո, մեզ համար դա կարեւոր էր: Հաճելի է լսել, որ կոլորիտը պահպնված է, որովհետեւ 19 տարի առաջ, երբ բացում էինք ռեստորանը, մեր առաջ հենց նման խնդիր էինք դրել: Պատմամշակութային հուշարձան համարվող շենքը ամրացվեց, ներքին հարդարման աշխատանքների ժամանակ՝ բնականաբար հաշվի առնելով նաև շինության առանձնահատկությունները: Պահպանվեցին ճարտարապետական լուծումներն ու կոլորիտը: Պահպանվեցին սյուները, որոնք յուրահատուկ կոլորիտ են հաղորդում շինությանը: Ներքին հարդարման աշխատանքները կատարվեցին լավագույն մասնագետների խորհրդատվությամբ՝ ընտրեցինք բաց տոնային լուծումներ ու չպարտադրող աքսեսուարներ... Ի դեպ. եթե նկատեցիք, սրահներում կախված են հայտնի նկարիչ Գաբրիել Մանուկյանի կամ Գաբոյի աբստրակտ ոճի կտավները: Բնօրինակներ են, որ կարելի է տեսնել միայն մեզ մոտ եւ ժամանակակից արվեստի թանգարանում...

-Նաեւ հաճելի երաժշտությունը անտարբեր չթողեց: «Էլեն»-ում նման դաշնամուրային երեկոներ հաճա՞խ են կազմակերպվում:

- Բարձրաճաշակ երաժշտությունը մեզ մոտ պարտադիր պայման է: Դաշնամուր, ջութակ, կենդանի կատարումներ...Մեր ռեստորանում բացառում ենք ցածրորակ երաժշտությունը ճիշտ այնպես, ինչպես վատորակ սնունդը: Տարիների ընթացքում ձեռք ենք բերել բարձր վարկանիշ, որը մեր կարեւոր հաղթաթուղթն է եւ որին չենք դավաճանի երբեք:
«Էլեն» ռեստորանում հնչող երաժշտությունն ու հայ ժամանակակից նկարիչների բնօրինակները, ի դեպ, հիացնում են հատկապես արտերկրից եկած մեր հայտնի հյուրերին, որոնք շատ հաճախ են մեզ հյուրընկալվում: Մեզ մոտ նրանք բացահայտում են Հայաստանը՝ ավանդական ուտեստների ու արվեստի միջոցով: Լավագույն գնահատականը նրանց գոհունակ ժպիտը, շնորհակալական խոսքերն ու կրկին վերադարձն է:

-Խոսենք խոհանոցից: Նշեցիք, որ ավանդական հայկական ուտեստներ եք առաջարկում: Ուրիշ ինչո՞վ եք զարմացնում այցելուներին:
- Ցանկացած ռեստորանի դեմքը իր խոհանոցն է: «էլեն» ռեստորանի խոհանոցը «տնօրինում» են տարբեր մրցանակների արժանացած, վերապատրաստված յոթ խոհարարներ, որոնք կարող են բավարարել անգամ ամենաքմահաճ այցելուին: Հայկական ու Եվրոպական խոհանոցների հայտնի ու անհայտ խորտիկները մեր ռեստորանի ճաշացանկում են: Սակայն, մեր ռեստորանի մշտական հաճախորդները գիտեն, մենյուին նայելու անհրաժեշտություն անգամ չկա: Կարող են պատվիրել ինչ իրենց սիրտն ուզի: Կպատրաստվի հաշված րոպեների ընթացքում՝ համեղ ու ինքնատիպ: Ի դեպ, մեր խորտիկները կարող եք համտեսել նաեւ ձեր տանը: Մինչ հյուրերը ճանապարհին են, տանտիրուհին էլ պատրաստվում է, մեր խոհարարները կպատրաստեն ցանկացած ուտեստ, գեղեցիկ կփաթեթավորեն, ձեզ կմնա միայն վերցնել ու մատուցել: Մեզ համար լավագույն գնահատականը մեր հաճախորդների գոհունակ ժպիտը, շնորհակալական խոսքերն ու ….կրկին վերադարձն է: Մեզ մոտ մեկ անգամ մտնողը շատ հաճախ կրկին վերադառնում է ընկերների հետ: