Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խարխլել իշխանության ներկայիս կառուցվածքը
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 25-ին, որի հիմնական գաղափարախոսությունը հիմնված է ՔՊ-ի ծրագրի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանում ընթացող երթի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, նա նշեց. «Մենք հայեցակարգային դրույթներով ենք խնդիրները ձեւակերպել: Կան այնտեղ դրույթներ, որ մենք նախկինում ասել ենք, որ սփյուռքի մեր հայրենակիցներին սահմանափակող դրույթները պետք է հանենք: Սահմանադրական փոփոխությունը նպատակ չէ, որ գրենք՝ սահմանադրական փոփոխություններ: Դա միջոց է ինչ-որ նպատակի հասնելու համար, որտեղ այդ միջոցն անհրաժեշտ կլինի կիրառել, կկիրառենք»:
Փաշինյանը այս պահին կառավարման խորհրդարանական ձեւը փոխելու անհրաժեշտությունը չի տեսնում: Ինչ վերաբերում է «սուպերվարչապետությանը», որը նախկինում ինքը քննադատում էր, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Արդեն ասել ենք, որ պետք է իրական խորհրդարանական համակարգ ձեւավորվի: Լիազորությունների հավասարակշռում պետք է լինի խորհրդարանի եւ վարչապետի միջեւ, բայց դա պետք է անել այնպես, որ իշխանության կառուցվածքը չխարխլվի: Այն, ինչ անհրաժեշտ կլինի հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմներն ուժեղացնելու համար, մենք դա կանենք»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ