Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի հայտարարագրած ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Թ. Թադեւոսյանը հայտարարագրել է երկու առանձնատուն: Բացի այդ, հայտարարագրել է նաեւ «TOYOTA CAMRY 2.4», «MAZDA 6 2.5 L» մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաեւ՝ «FORD TRANSIT TD 2.4» եւ «IZH 2717» մակնիշի բեռնատար մեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թադեւոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 43000 ԱՄՆ դոլար, 40000 եվրո, 43000 եվրո, 23000000 ՀՀ դրամ, 45000 եվրո, 55000000 ՀՀ դրամ, 10000 եվրո եւ 3000000 ռուբլի:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 4 700 000 ՀՀ րդամ, 24 700 եվրո, 550 000 ռուբլի եւ 3500 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 25 000 եվրո եւ 450 000 ռուբլի, իսկ ՀՀ դրամով ստացած եկամուտը՝ 440 000 ՀՀ դրամ:
Նշված եկամուտները նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Թելման Թադեւոսյանը 2013–2017թթ. եղել է «Գրին Վեյ Թրեվլ» ՍՊԸ–ի տնօրենը: 2016–2018թթ. աշխատել է ռուսական «ԻՑԻ ՆԻԻ Էլեկտրոմաշինոստրոենիե»–ում՝ որպես ընկերության փոխտնօրեն: Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 23–ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ