Անի Երանյանն անճանաչելի է դարձել
Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում:
Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ՝ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնելով իր առօրյան, երբեմն նաեւ հանդիպում ենք տարբեր թեմաներով ծավալուն գրառումների նույնպես:
Այսօր Անի Երանյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որում նա կտրուկ փոխելով սանրվածքը՝ անճանաչելի է դարձել: Անին շատ կարճ կտրել է վարսերը։ Լուսանկարներում նա կրում է արեւային ակնոց։
Անին լուսանկարներին կից կատարել է ռուսալեզու հետեւյալ մեկնաբանությունը․ «Ես հարգում եմ ձեր կարծիքը, սակայն, թե ինչպես եմ դրան վերաբերում, դա արդեն այլ հարց է»։

















































