Շմայսին ծեծի են ենթարկել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունից հետո ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տարածքներում կատարված խուզարկություններից ու դրանց արդյունքների հանրայնացումից հետո մի շարք ընկերներ բառի ամենալայն իմաստով երես թեքեցին նրանից:
Դրանց շարքում էր նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով, պարզվում է, լուրջ խնդիրներ է ունեցել իր այդ քայլի համար:
ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տեղեկություններով՝ օրերս Առաքել Մովսիսյանը Սևանում հանդիպել է «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ: Երբ խոսք է գնացել Մանվել Գրիգորյանի մասին, օրենքով գողերը զայրացել են Մովսիսյանի վրա և նրանց միջև վեճ է տեղի ունեցել:
«Դու վատ ես խոսել Մանվելի մասին, ինքը կարգին տղա ա, դու էդ բանը պտի չանեիր»,- ասել է «գողական աշխարհի»՝ Գրիշ անունով ներկայացուցիչն ու մյուսների հետ միասին ծեծի ենթարկել Մովսիսյանին:
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Առաքել Մովսիսյանի հետ, սակայն վերջինս, երկար մտածելուց և շփոթվելուց հետո՝ պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք՝ ես ում հետ եմ հանդիպում վաբշե, կամ երբ, ի՞նչ գողականների մասին ա խոսքը: Ո՞ւր ա գողական, որ մի հատ էլ Հայաստան գա ու ես էլ հանդիպեմ իրանց, տենց բան չկա»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ