Պռոշյան գյուղի բնակիչները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթևեկությունը կաթվածահար է եղել, հայտնում է Shamshyan.com-ը։
Գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, դեպի Երևան իջնող ճանապարհահատվածը փակել են և պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչ օրս չի հայտնաբերել անասնագողերին։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարում ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալը, սակայն բնակիչներն ասում են, որ ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ կհայտնաբերվեն անասնագողերը։
Նշված հատվածում երթևեկությունը փորձում են կարգավորել ոստիկանության աշխատակիցները: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի կապ հաստատվի ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս