Պաշտոնյաներն արդեն դղյակներ են կառուցում
Վերջին մեկ ամսում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես է եկել բազմաթիվ հրապարակային ելույթներով, որտեղ նա քննադատում է իշխանությունների վարած հատկապես տնտեսական քաղաքականությունը: Քննադատության ամենամեծ բաժինը հասել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ու նրա նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Այս մասին գրում է Hayastan24.com-ը:
Այդ քննադատությունը առավել սուր բնույթ կրեց, երբ հրապարակվեց 2019թ. բյուջեի նախագիծը: Հ. Բագրատյանը նման բյուջեի նախագծի համար կոչ արեց պատժել ֆինանսների նախարարին: Մեծ հաշվով, նախկին վարչապետը ճիշտ է. դա ոչ թե զարգացման բյուջե է, այլ՝ «յոլա գնալու»: Վերջին անգամ նմանատիպ բյուջեի նախագիծ 1993 թվականին ներկայացրել էր Խոսրով Հարությունյանը: Դեռ լավ է, որ վերջինիս հեռացրին աշխատանքից, թե չէ Հայաստանն ու Արցախը տնտեսական աղետի կենթարկվեին:
Բայց վերադառնանք մեր օրերը: Բագրատյանի պես մենք էլ ենք բազմիցս քննադատել ֆինանսների նախարարին ու իր շրջապատին՝ անհասկանալի ֆինանսական քաղաքականության և կասկածելի քավոր-սանիկական, բիզնեսների մեջ ներգրավված լինելու, և նախարարությունում ոչ կառուցողական (մեղմ ասած) մթնոլորտ ձևավորելու համար:
Բայց, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես կարող է թվալ: Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշն ընկել է, ներդրումների հոսքը պակասել է, տնտեսական աճի տեմպերը նվազել են, բայց լավ բաներ էլ են կատարվում:
Օրինակ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ու նրա սանիկի՝ համատեղության կարգով ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի գործերն արդեն այնքան լավ են, որ նրանք սկսել են թանկարժեք առաձնատներ կառուցել Ջրվեժում: Իրար կողքի: Դատելով շինարարության լուսանկարներից, բավական շքեղ ապարանքներ են լինելու: Շատ լավ է. որովհետև նման շինարարությունը ենթադրում է բազմաթիվ նոր աշխատատեղեր, բանվորներ, վարորդներ, վարպետներ և այլն: Մի խոսքով, բավական կլորիկ գումարներ են ծախսվելու այս դղյակների վրա: Լավ պաշտոնյաներ են, ինչ խոսք:
Մենք էլ ասում ենք, ինչո՞ւ են ֆինանսների նախարարությունում այդպիսի կրճատումներ անում, տարբեր վարչություններ փակում, ծրագրեր սառեցում: Փող չկա: Հազիվ հերիքում է նման դղյակների վրա:
Բայց մենք բոլոր դեպքերում հեռակա հարց կտանք ֆինանսների նախարարին և նրա սանիկին. ի՞նչ միջոցներով են կառուցվում այս առանձնատները: Պատասխան չենք ակնկալում, ինչպես չենք ակնկալել մեր նախորդ հրապարակումների դեպքում։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն