Արագած համայնքի բնակիչներն անհանգստացած են
hraparak.am-ի տեղեկություններով` երեկ լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած համայնքում: Համայնքի բնակիչներին զայրացրել է Արագածոտնի մարզպետի պաշտոնակատար Դավիթ Գեւորգյանի այն հայտարարությունը, թե մարզում այլեւս խնդիրներ չեն մնացել: Այս մասին մարզպետը նոյեմբերի 21-ին զեկուցել էր Արագածոտնի մարզ այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Արագածի բնակիչների խոսքով` իրենք ուշադիր հետեւել են Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Գեւորգյանի հանդիպմանը եւ անասելի դժգոհ են՝ Գեւորգյանը վարդագույն լույսի տակ է ներկայացրել մարզում տիրող իրավիճակը: Անդրադառնալով Արագած համայնքի բնակիչներին հուզող խնդրին՝ նշենք, որ նրանք տարիներ շարունակ ահազանգում են, որ գարնանը Գեղարոտ գետի ջուրը դարչնագույն է դառնում: Նրանք գետի վիճակը պայմանավորում են Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով: Բնակիչները տարիներ շարունակ պայքարում են էկոհամակարգը վտանգող ՀԷԿ-երի փակման համար, բայց իշխանություններն այդպես էլ անտարբեր են մնում նրանց այս պահանջի նկատմամբ:
hraparak.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Արագած գյուղի մշակույթի տանը բնակիչները ժողով են արել, որին նրանց պահանջով մասնակցել է նաեւ մարզպետ Դավիթ Գեւորգյանը: Մեր աղբյուրի խոսքով` մարզպետը մարդկանց կոնկրետ պատասխան տալու փոխարեն Նիկոլ Փաշինյանի խոսքերից է ցիտել` դուք էլ լսեցիք, որ վարչապետն ասում էր, որ մենք ժողովրդի ոտքի տակի հողն ենք, իշխանությունը ձեզ է պատկանում, ու ձեր ընտրած իշխանությունն է, դո՛ւք պետք է որոշեք: Մարզպետի այս խոսքերից հետո արագածցիները շվարած հեռացել են, թե իրենք ինչ պետք է որոշեն, ինչպես պետք է լուծեն իրենց առջեւ դրված խնդիրը, ինչ լծակներով: «Կառավարությունն իրենք են, իրենք պետք է քայլեր ձեռնարկեն, բայց անունը դրել են ժողովրդի իշխանություն ու ուզում են դատարկ խոսքերով ժողովրդի սիրտը շահել»,- ասում էին նրանք: Նշենք, որ բնակիչները մարտական են տրամադրված եւ որոշել են մինչեւ խորհրդարանական ընտրությունները բողոքի ակցիաներ անցկացնել, եթե հարցը կառավարական մակարդակով չլուծվի:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ