Ավստրալիայում գրավի դիմաց ազատ են արձակել ելակներում ասեղ դրած կնոջը
Ավստրալիայում գրավի դիմաց ազատ են արձակել ելակների մեջ ասեղ դրած կնոջը, հաղորդում է ABC-ն:
Berry Licious ֆերմայում աշխատող մեղադրյալ Մի Ութ Թրինհը, նախնական տվյալներով, հատապտուղներում ասեղ է դրել վրեժխնդիր լինելու համար:
Նա գրավի դիմաց ազատ է արձակվել՝ պայմանով, որ չի շփվի ֆերմայի աշխատակիցների հետ, կհանձնի իր անձնագիրը և շաբաթական երեք անգամ ոստիկանություն կներկայանա:

















































