Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցը ծաղրում է օրենքներն ու ժողովրդին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։
168.am-ի հետ զրույում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը սկանդալային հայտարարություն է արել՝ պարզաբանելով, որ ԸՕ-ն սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ ֆինանսական թափանցիկությունն ապահովելու սահմանված կանոնները:
Սկանդալային հայտարարության հեղինակի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Մուկուչյանը, որը դարձել է Փաքշինյանի թիվ մեկ դաշնակիցը, այս հայտարարությամբ ծաղրում է ժողովրդին, միջազգային իրավունքին եւ ՀՀ օրենսդրությանը: Մուկուչյանը չի հասկանում, որ նախընտրական քարոզարշավի օրերը սահմանվում է այդ ժամկետից դուրս քարոզչությունն արգելելու, եւ հատկապես իշխանությունների ամենօրյա քարոզրությունը եւ վարչական ռեսուրսների օգտագործումը հօգուտ իրենց:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ, այսինքն՝ քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։
Հակառակ այս ամենին, Նիկոլ Փաշինյանը վաղուց սկսել է քարոզչությունը, իսկ նոյեմբերի 24-ին Երեւանում երթ անցկացնում, կարծես ասելով, թե ինքը օրենքից դուրս է կամ բոլորն օրենքի առաջ հավասար է են, իսկ ինքն ամենահավասարն է:
Մուկուչյանի հայտարարությունը, նորմալ, անգամ կիսանորմալ երկրներում սկանդալի եւ պաշտոնանկությունների պատճառ կդառնար, բայց Հայաստանը վերածվել է կրկեսի եւ այստեղ սկանդալն արդեն սկանդալ չէ, եւ նման հայտարարությունները ոչ մի հետեւանք չեն ունենում: Ավելին, Մուկուչյանի հայտարարություններից հետո նրա ձեռքերը չեն կտրելու, իհարկե, փոխաբերական իմաստով:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են