Հայաստանի համար գազի սակագնի նվազեցման սահմանափակումը կարող է չեղյալ համարվել
Հայաստանի համար գազի սակագնի նվազեցման սահմանափակումը կարող է չեղյալ համարվել: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, Հայաստանը չի կարող սահմանին նույն գնով գազ գնել, ինչպես Բելառուսը, այն պարզ պատճառով, որ Բելառուսը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունի, իսկ Հայաստանի սահմանին կապույտ վառելիքի գինը ներառում է տարանցման համար գումարը, որը ռուսական կողմը վճարում է Վրաստանին:
«Այնուամենայնիվ, բանակցություններն անցկացվում են սահմանին գազի գնի համեմատության հարցով, բայց բացարձակ մեծությամբ դրանք չեն կարող նույնը լինել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» կորուստներին, որոնք 2016-ից 5,37 տոկոսից ավելացել են 6,69 տոկոսով, նա նշեց, որ դրանք էական նշանակություն չունեն սակագների ձեւավորման գործում:
«Գազի մատակարարման համակարգում առկա գները ձեւավորվում են 2013 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված միջպետական համաձայնագրերում ամրագրված դրույթների հիման վրա: Այս պայմանագրերի որոշ դրույթներ պարզապես սահմանափակում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործառույթները, օրինակ, այդ համաձայնագրերի համաձայն, սահմանին գազի սակագնի իջեցման արդյունքում 189 դոլարից 165 դոլարի տնտեսված գումարը մնում է մատակարար ընկերությանը: Հետեւաբար վերջնական սպառողների համար գներն այդ ժամանակ չէին նվազել», - ասաց Բաղրամյանը:
Արդեն 2016-ին, երբ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը 165 դոլարից նվազել էր 150 դոլարի, նույն համաձայնագրերով հաստատվել էր, որ վերջնական սպառողների համար գազի սակագները կնվազեն այնքան, որքան նազել են մատակարարման սակագները: Այնուհետ 2017-ին ռուսական «Գազպրոմը» նախաձեռնել էր 15 դոլարով սակագների նվազեցում, համաձայանգրերում նշված էր, որ 2017-ին գործող սակագները պետք է 2018-ի ընթացքում պահպանվեին նույն մակարդակում:
«Այսօր բանակցություններ են ընթանում այս բոլոր դրույթները չեղյալ հայտարարելու հարցով, իսկ ռուսական «Գազպրոմը» հուսով է, որ հնարավոր կլինի վրացական կողմի հետ պայմանավորվել տարանցման գների կրճատման մասին»:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն