Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն են» որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետրոս Ղազարյանի՝ Հ1 գալով, ասացին՝ աշխատանքից ազատվել է «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը, որը մինչ այդ նկարահանել է 7-8 հաղորդում, որոնք եթեր չեն գնա։ «Քրիստինեն դիմում չի գրել, նոր եթերաշրջանում հաղորդման ֆորմատ ենք մշակում, որը կվարի նա»,- ասաց Հ1-ի պատասխանատուն։ Քաղաքակա՞ն հաղորդում։ «Ոչ, սոցիալ-կրթական»։ Դիմում չե՞ք գրել՝ հարցրինք Քրիստինեին։ «Ոչ»։
Սպասելի՞ էր Ձեր հաղորդման փոխանցումն ուրիշին, ասում են՝ այդ մասին իմացել եք վերջին րոպեին։ «Հ1-ն այս փուլում «Այսօր իրականում»-ի համար ընտրել է մի ձևաչափ, որում ես նպատակահարմար չգտա աշխատել»։ Կմնա՞ք Հ1-ում։ «Կմնամ, կանեմ այն, ինչ արել եմ վերջին երկու տասնամյակում»։ Սոցիալ-կրթական հաղորդո՞ւմ։ «Արվել են առաջարկներ, մտածում եմ»։ Իսկ ինչպե՞ս եք գնահատում Պետրոս Ղազարյանի բեմելը։ «Կոլեգայի աշխատանքին գնահատական տալը ոչ կոռեկտ եմ համարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն