Վահան Կոստանյա՞նն է որոշում՝ ով ով է
«Հրապարակը» գրում է․ ՀՀԿ-ն եւ էլի որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքեցին, որ Հանրային հեռուստաընկերությունն իրենց եթեր չի տալիս։ Բայց Ձեր ժամանակ էլ էր այդպես։ «Նման չափերով՝ ոչ։ Նույն Փաշինյանը հեռուստատեսային բոլոր ֆորմատներով ներկայացված է եղել մեր օրոք»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը։ «Բացի թոք շոուներից, տետատետ՝ հարցազրույց-հաղորդումների մեզ չեն հրավիրում»,- ասաց նա։
Որոշ տեղեկություններով, «ՔՊ»-ում վերահսկողության տակ է վերցված նախընտրական քարոզչությունը։ Որոշվել է, որ համամասնական ցուցակի ներկայացուցիչները հարցազրույցներ տան հիմնականում իշխանամետ, իրենց նկատմամբ չեզոք կամ դրական տրամադրված լրատվամիջոցներին։ Քարոզչական պատասխանատու ունե՞ք․ հարցին «ՔՊ»-ից ասացին՝ ոչ։ Վահան Կոստանյա՞նն է որոշում՝ ով ով է։ «Նա կոորդինացնում է, սակայն վարչությունն է որոշում մարտավարությունը, եւ որեւէ մեկը չի կարող ընդհանուր գծին դեմ գնալ»,- ասաց բարձրաստիճան «ՔՊ»-ականը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն