Նիկոլ Փաշինյանը չի դադարում զարմանալ եւ զարմացնել
Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն 800 հազար ծույլ հայերի մասին, երբ հնչեց երկրորդ ոչ պակաս սկանդալային հայտարարությունը:
Հիմա էլ վարչապետի պաշտոնակատարը Գեղարքունիքում նշեց, թե իր համար, օրինակ զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։
«Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, նա գնա ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք։ Սա շատ բարդ պրոցես է, որ արագ չի լինելու»։
Այնպիսի տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը հենց նոր է ԱՄՆ-ից կամ Գերմանիայից տեղափոխվել Հայաստան եւ իր ազգականների, ընկերների, բարեկամների մեջ չկան մարդիկ, ովքեր 80 կամ 120 հազար դրամով են աշխատում: Փաշինյանը պետք է, որ ճանաչի նաեւ մարդկանց, որոնք 15-20 տարի ոչ թե 80, այլ 40 հազար դրամով են աշխատել:
Ըստ Փաշինյանի, ստացվում է, որ Հայաստանում ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր կան, այն էլ շատ, բայց 80 հազարական դրամ ստացողները, ժողովրդի լեզվով ասած, չեն ֆայմում տեղափոխվել այլ աշխատանքի, որ իրենք էլ 80 հազարը սարքեն 160 հազարի:
Մի պահ ենթադրենք, թե նրանք գլխի չեն ընկնում տեղափոխվել այլ աշխատանքի, ի՞նչ է դա պատճառ է, որ 80 հազարը 160 հազար դրամ չսարքեն:
Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունները հետեւում են մեկը մյուսին: Փաշինյանը չի դադարում զարմանալ, բայց ավելի շատ շարունակում է զարմացնել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ