Այս ԱԺ ընտրություններին համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է ավելի շատ թեկնածու, քան 2017-ին
«Ժողովուրդը» գրում է. «Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին միայն համամասնական ընտրացուցակով մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների թիվը, նախորդի համեմատ, բավական շատ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. ԱԺ ընտրություններում թեկնածուների թիվը 1407 էր: Այս ընտրություններին թեկնածուների թվի ավելացումը միանգամայն հասկանալի է. մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, մինչդեռ նախորդ տարի ընտրություններին մասնակցում էր 8 ուժ:
Նշենք, որ համամասնական թեկնածուների թվով առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 183 հոգի, ՀՀԿ-ն ներկայացրել է 125 հոգանոց ցուցակ, ԲՀԿ-ն՝ 175 թեկնածու, «Սասնա Ծռերը»՝ 175 թեկնածու: ՀՅԴ թեկնածուների թիվը 152 է, «Լուսավոր Հայաստան»-ինը՝ 155: «Մենք» դաշինքի թեկնածուները 144 հոգի են, ՕԵԿ-ինը՝ 137, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը՝ 81, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուները ևս 81-ն են, «Հայաստանի Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությանը»՝ 87 հոգի: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա ԿԸՀ-ն դեռ չի հրապարակում նրանց թիվը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն