Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Մշակույթի նախարարության պատասխանը՝ «ինչ-որ շատ բարձր կարծիքի եք ձեր թատրոնի մասին»

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը կրկին առկախ է: Նախորդ տարի լուծում ստացած հարցը ապրիլ յան իրադարձություններից հետո ու մշակույթի նախարարության նոր կազմի պարագայում, այդուհանդերձ, դեռ շարունակում է խնդիր մնալ: Նշենք, որ 2017թ. թատրոնին էր տրամադրվել Հայաստանի Ազգային գրապալատի տարածքը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Փաստի» հետ զրույցում թվարկեց այն գործընթացները, որոնք արդեն անցել էին, և ասաց, որ այժմ գործընթացը կանգ է առել:

Նախ ընդգծեց, որ կարևոր մի շեշտադրում է ուզում անել, որը կապված է վերոնշյալ գործընթացի հետ: 

«Մշակույթի փոխնախարարը շարունակ ասում է, թե մեր հարկատուների կողմից 8 միլիոն դրամ է ծախսվել: Երևի տեղյակ չէ, ուրեմն տեղեկացնեմ, որ մշակույթի նախարարությունը ոչ մի լումա չի ծախսել: Քաղաքաշինության պետական կոմիտեն է մրցույթ հայտարարել՝ շեմը սահմանելով 8 միլիոն դրամ: Իսկ մրցույթը հաղթել է Վանաձորի մի կազմակերպություն՝ ընդամենը 1 մլն 300 հազար դրամ բյուջեով: Եվ այդ նախագիծը մոտ 8 ամիս արվել է ընդամենը 1 մլն 300 հազար դրամով: Չեմ հասկանում, թե ինչու են այդպիսի շեշտադրումներ արվում»,-նշեց նա:

Մի շարք գործընթացներից հետո թատրոնի ներկայացուցիչները չեն վիճարկել անգամ խնդրահարույց արտաքին տեսքի հարցը. «Բայց վերջում ունեցանք այն, ինչ ունեցանք: Հիմա էլ պատճառաբանում են, թե դա հուշարձան է: Բայց չեմ ուզում վիճել, թող «վիճի» հուշարձանների ցանկը, որտեղ այդ հասցեն, իբրև հուշարձան, չկա: Լավ, եթե ենթադրենք, որ հուշարձան է և արտաքինից ոչինչ չենք փոխում՝ ոչ բարձրացնում ենք, ոչ էլ դրսից մուտք անում, իսկ մնացածը կարո՞ղ ենք անել, թե՞ ոչ: Ամենակարևոր հարցն այդ նախագծի ներքին վերակառուցումն է, որովհետև այնտեղ ընդհանրապես ամեն ինչ փլուզված է: Իրենք պարտավորվո՞ւմ են արդյոք կիսել նախորդի այն մտադրությունը, որ թատրոնն, ի վերջո, պետք է իր տարածքն ունենա: Արտաքին հատվածին ձեռք չեն տալիս, բայց հիմա էլ հանկարծ իրենց մոտ հարց է ծագում, թե 1000 քմ-ն շատ է 30 հոգու համար: Սա մոտավորապես նույնն է, ինչ ասել, թե մեծ մարզադաշտը շատ է 22 ֆուտբոլիստի համար: Ես անգամ տարրական տրամաբանություն չեմ տեսնում պնդումների մեջ: Հազար անգամ հարցադրումներ արվեցին, էլ ոնց անենք: Իսկ պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող»:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ վերջին ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով թատրոնի վերաբերյալ հարցին, ասել էր՝ դիմեք և կտրամադրենք հասցեներ, որն առաջարկում ենք. «Բայց մեզ առաջարկ չի արվել: Մի քանի ամիս առաջ առաջարկվել է երկու բան, որ ավելի լավ էր՝ չառաջարկվեր: Առաջարկվում էր համատեղության կարգով աշխատել: Մի բան, ինչ հիմա էլ ունենք. Մնջախաղի թատրոնը այժմ շարունակում է աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում»:

Դադասյանի խոսքով՝ ավանդը գնահատելու գիտակցումը, հավանաբար, պետք է աստիճանաբար գա. «Դեռ օգոստոսին միամտություն ունեցա հանդիպել նախարարության ներկայացուցիչների հետ: Ասացի, որ մենք հանրահռչակում ենք մեր մշակույթը, և միակ թատրոնն ենք, որ ամենաշատն ենք դա անում, որովհետև որակն այնպիսին է, որ կարողանում ենք դա անել ու արժանանալ անգամ «Գրան պրի» մրցանակների: Բայց ստացա հետևյալ պատասխանը՝ ինչ-որ շատ բարձր կարծիքի եք ձեր թատրոնի մասին»:

Նրա խոսքով, այսպիսի պատասխանից հետո մնում է խոսել միայն պետական թատրոնին հասանելիք տարածք ունենալու մասին: «Սա կարծես մեր արվեստի ճակատագիրն է, խաչը, որը տանում ենք: Բայց մի բան հստակ է, տարածքն անպայման լինելու է, և անիմաստ են այս խոչընդոտները, որոնք արհեստականորեն են ստեղծվում: Ի վերջո, խոսքը միայն զուտ թատրոնի շենքի մասին չէ, խոսքը մնջախաղի արվեստի զարգացման կենտրոնի մասին է: Մենք ունենք նաև խուլերի ստուդիա, նաև ներառական գործունեությամբ ենք զբաղված, միջազգային փառատոն ենք կազմակերպում»,-ասաց նա՝ շարունակելով թվարկել իրենց բոլոր աշխատանքները:

Ինչ վերաբերում է թատրոնի շենքի հարցը ձգձգելու հնարավոր միտումներին, նա նշեց. «Ես շատ վտանգավոր մտավախություն ունեմ: Պատճառը գուցե թաքնված է այնտեղ, որ մնջախաղի ժանրը զուտ ազգային, հայկական թատերական ժանր է, իսկ մենք զբաղված ենք այդ ժանրի ազգային ուղղվածության ուսումնասիրությամբ, զարգացմամբ: Գուցե պատճառն այն է, որ մենք ազգային թատերական տեսա՞կն ենք ուսումնասիրում, և գուցե որոշ ուժերի դա պե՞տք չէ»:

Առաջիկայում թատրոնը Մոսկվայում մասնակցելու է «Золотой Витязь» հռչակավոր միջազգային թատերական ֆորումին, որի եզրափակիչ մրցույթին էլ պետք է մասնակցի: «Դեկտեմբերի 7-ին պետք է խաղանք Ամեն Ջիգարխանյանի թատրոնի բեմում: Սա առաջին դեպքն է, երբ հայկական թատրոնը հրավիրվում է այդ ֆորումին մասնակցելու և միանգամից մասնակցելու հենց եզրափակչին: Լրջորեն պատրաստվում ենք այն կարևոր առաքելությանը, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք այդ միջազգային շատ կարևոր մրցույթում: Հիմա մենք ստեղծագործական լուրջ խնդրով ենք զբաղված՝ զուգահեռ ունենալով նաև տեխնիկական լուրջ խնդիրներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստիպված ավելի շատ զբաղվում է ադմինիստրատիվ, քան ստեղծագործական հարցերով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում