ՊԵԿ ղեկավարը Արարատի մաքսայինը խողովակի հետ համեմատեց
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը տեղյակ է Արարատի մաքսատան ահռելի հերթերի մասին:
Լրագրողների հետ զրույցում Անանյանն անմիջապես 3 պատճառ նշեց, որոնցից երկուսը չեն առնչվում ՊԵԿ գործունեությանը: «Առաջին պատճառ՝ ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքը կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել: Երկրորդ պատճառ՝ Ճանապարհային ոստիկանության երկարատեւ ստուգումները: Երրորդ պատճառ՝ եթե 2017 թվականին ներկրվել է մոտ 27 հազար մեքենա, ապա ընթացիկ տարվա 10 ամսում՝ արդեն 40 հազար»,- հայտնեց Դավիթ Անանյանը:
Վերադառնալով արդյունավետության հարցին՝ ՊԵԿ ղեկավարը նշեց, որ գոյություն ունեցող երեք պատուհանի պարագայում հնարավոր է արդյունավետությունը կրկնակի բարձրացնել: «Բայց եթե անգամ 60 աշխատակցի նշանակես, ապա դա գործին չի օգնի: Վերցրեք խողովակի օրինակը: Որոշակի տրամագծի դեպքում թողունակությունը չի կարող ֆիզիկական տվյալներից ավելի բարձր լինել»,- նշեց ՊԵԿ ղեկավարը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև