Դանակի սպառնալիքով թալանել են «Ալֆա Ֆարմի» դեղատունը. տարել են խոշոր չափի գումար
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել 36-ամյա Էդուարդ Մ.-ն եւ դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երեւանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Էդուարդ Մ.-ին եւ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս