Պեսկովը Թրամփին «չափազանց պրագմատիկ է» անվանել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական պրագմատիկ է, որպեսզի խոսի Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում։
«Իրականում խոսակցությունը բավական խոստումնալից է եղել, նա շատ պրագմատիկ է, ես նկատի ունեմ նախագահ Թրամփին։ Նա չի թաքցնում այն փաստը, որ շատ հարցերում համաձայն չէ Ռուսաստանի հետ, բայց նա բավական պրագմատիկ է, որպեսզի հասկանա, որ մենք պետք է խոսենք, մենք պետք է երկխոսենք, մենք պետք է համեմատենք մեր դիրքորոշումները, գտնենք ընդհանուր դիրքորոշումներ»,– հայտարարել է Պեսկովը։
Պեսկովը պարզաբանել է, որ ցավոք, դեռ պատկերացում չունեն, թե երբ կարող է այդ երկխոսությունը սկսվել։
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման տեղն ու ժամկետը առաջվա պես որոշված չեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)