Եւս մեկ ծանր եւ խիստ վտանգավոր բեռ. Սիրիա կգնանք մեր հաշվին
Սիրիա առաքելություն ուղարկելը բացառապես հումանիտար առաքելություն է, որեւէ ռազմական նշանակություն չունի եւ մենք աայդ ծրագիրը կիրականացնենք ՀՀ բյուջեով նախատեսված շրջանակում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը դիմելով Փաշինյանին, ասաց. «Արդյոք բավարար եք համարում 2019 թվականի բյուջեում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին հատկացվող միջոցները: Դրանք պետք է բավարար լինեն, որ ապահովեն անվտանգության միջավայրը, նյութատեխնիկական ապահովումը, աշխատավարձը: Որքան գիտեմ ծախսերը հոգալու է Հայաստանը»: Նա նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք Սիրիա զորախումբ գործուղելու մտադրությունը եղել է Հայաստանի՞ կողմից, թե՞ Ռուսաստանն է խնդրանքով դիմել Հայաստանին:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ իշխանությունների հիմնական նպատակը եղել է Սիրիայի հայ համայնքին աջակցելը, որ մեր հայրենակիցները վերադառնան խաղաղ կյանքի:
Անդրադառնալով հարցին, թե ումն է եղել նախաձեռնությունը, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Առաջինը նպատակի ձեւակերպումն է: Այդ նպատակը շատ երկար ժամանակ ձեւակերպվում է թե Սիրիայի հայության, թե Հայաստանի հանրության կողմից: Մենք անընդհատ տարբեր կառույցների առաջ, եւ Ռուսաստանի, եւ Սիրիայի կառավարության առաջ հարց ենք բարձրացրել Սիրիայի մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները լուծելու առումով, այդ թվում հումանիտար: Այդ քննարկումների արդյունքում ծագել է գաղափար, որ քանի որ իրավիճակը Սիրիայում փոխվել է, փոխվում է, որ պետք է պատրաստվել խաղաղ կյանքի, պատրաստել խաղաղ կյանքի նաեւ Հալեպի մեր համայնքը, ահա այդպես ծագել է գաղափարը, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք կոնկրետ հալեպահայության խաղաղ կյանքի համար որոշակի դաշտ ստեղծելու գործում»:
Փաշինյանը նաեւ նշեց, որ այո, Հայաստանի միջազգային գործընկերների մոտ կային մտահոգություններ, որ նման առաքելությունը կարող է անընդունելի լինել իրենց համար. «Մեր բոլոր գործընկերները ըմբռնումով են վերաբերվում այս առաքելությանը եւ մենք կիրականացնենք այդ առաքելությունը ճշգրիտ մեր նկարագրածի շրջականում եւ ոչ մի միլիմետր դրանից ավելի»:
Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ իրենց իշխանության ժամանակ իրեն հայտնի չէ սիրիահայության կողմից որեւէ խնդրանք կամ ուղերձ նման գործողություն իրականացնելու համար. «Նաեւ դեռ հասանելի չէ հանրությանը Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումը՝ նման գործողություն իրականացնելու համար: Անգամ բժիշկներն ու սակրավորները եթե գտնվում են հրամանի տակ, համարվում են զինված ուժերի մաս»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև