Յուրի Վարդանյանն իմ մտերիմ ընկերն էր, բայց շարունակում էր մնալ իմ սպորտային կուռքը. Վահրամ Բաղդասարյան
Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի համար դժվար էր ակտիվ սպորտից անցում կատարել դիվանագիտական աշխատանքի, սակայն, ծանրությանը սովոր մարզիկը կարողացավ հաղթահարել դժվարությունները։ Այսօր՝ նոյեմբերի 13–ին, Յուրի Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Յուրի Վարդանյանի հետ շատ մտերիմ ընկերներ ենք եղել, մինչեւ կյանքի վերջին օրը մտերիմ ընկերներ ենք եղել։ Շատ դժվար էր նրա համար ակտիվ սպորտից անցնել դեպի դիվանագիտական կորպուսը, բայց ծանրությանը սովոր մարզիկը կարողացավ հաղթահարել դժվարությունները։ Ցավոք սրտի, հիվանդությունը խանգարեց, եւ դա էր պատճառը, որ Յուրի Վարդանյանը շուտ թողեց դիվանագիտական աշխատանքը։ Չնայած իմ մտերիմ ընկերն էր, նա շարունակում էր մնալ իմ սպորտային կուռքը»,– ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Նշենք, որ Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև