Վարժություններ, որոնք կօգնեն ազատվել մեջքի ցավից (Լուսանկարներ)
Մեջքի ցավը կատակ բան չէ: Եվ կարևոր չէ` մարդն ինչ ապրելակերպ է վարում` ակտիվ, թե պասիվ, այդ ցավը հատուկ է բոլորին:
Adme.ru-ն ներկայացնում է պարզ և օգտակար վարժություններ, որոնք կազատեն այդ ցավերից:
Վարժություն 1 Պառկեք մեջքի վրա: Աջ ոտքը ծալեք: Ձախն ուղիղ պահեք և բարձրացրեք վերև: Երկու ձեռքերով ծնկի հատվածում բռնեք ոտքը և ձգեք դեպի ձեզ: Այդպիսի դիրքով մնացեք 30 վայրկյան: Այս վարժությունը յուրաքանչյուր ոտքի համար կրկնեք երկու անգամ:

Վարժություն 2 Պառկեք մեջքի վրա: Ոտքերը ծալեք ծնկերի հատվածում: Ձախը ծնկի հատվածում բռնեք երկու ձեռքով և ձգեք դեպի ձեզ: Այդպիսի դիրքում մնացեք 20 վայրկյան: Յուրաքանչյուր ոտքի համար վարժությունը կրկնեք երկու անգամ:

Վարժություն 3 Պառկեք մեջքի վրա: Ձախ ոտքը և աջ ձեռքը պետք է լինեն ուղիղ դիրքում: Աջ ծնկով փորձեք դիպչել գետնին (կարող եք օգնել ձախ ձեռքով): Այդպիսի դիրքում մնացեք 20 վայրկյան: Վարժությունն ամեն ոտքի համար կրկնեք երկու անգամ:

Վարժություն 4 Պառկեք մեջքի վրա: Ձախ ոտքը ծալեք, աջ ոտքը դրեք ձախի վրա: Դանդաղորեն ձախ ոտքը բարձրացրեք դեպի ձեզ: Այդպիսի դիրքում մնացեք 30 վայրկյան, փոխեք ոտքերը և կրկնեք վարժությունը:

Վարժություն 5 Հենվեք աջ ոտքի վրա և այդպես մնացեք 30 վայրկյան: Փոխելով ոտքերի դիրքը, կրկնեք վարժությունը:

Վարժություն 6 Աջ կողմի վրա պառկեք: Ձախ ոտքը ծալեք ծնկի հատվածում և ձախ ձեռքով բռնեք ոտքի վերջնամասից: Մեջքը չպետք է շատ լարվի: Այդպիսի դիրքով մնացեք 30 վայրկյանով, փոխվեք դիրքով և կրկնեք վարժությունը:

Վարժություն 7 Սեղանի դիմաց կանգնեք ձեռքերի ձգվածության չափով: Առաջ ձգվեք և ծնկները ծալեք այնքան, որպեսզի կարողանաք հասնել սեղանին: Ձեռքերը ուղիղ պահեք: Այդպես մնացեք 10 վայրկյան, ապա ուղղվեք և տարբեր կողմեր ձգումներ կատարեք:



















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...