Գազի գործող սակագինը հիմնավորված է. ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատար
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը հիմնավորված է համարում ներկայումս Հայաստանում գործող գազի սակագինը:
«Նվազեցման մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծությունից, որի շուրջ հիմա բանակցությունները գնում են, ես որևէ բան չեմ կարող ասել, ավելին՝ հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել։ Այս պահի դրությամբ գազի սակագնի իջեցման որեւէ ռեզերվ հանձնաժողովը չի տեսնում, այժմ քննարկում ենք այստեղ, թե ինչ ռեզերվ կարող է հայթայթել ապագա սակագնի համար»,– այսօր՝ նոյեմբերի 8–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սողոմոնյանը։
ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատարը նշեց, որ սխալ է համեմատություն անել և ասել, թե սահմանին գազը 150 դոլար է, մինչդեռ սպառողին հասնում է 300–ով. «150 դոլարը առանց ավելացված արժեքի հարկի գինն է, 300 դոլարը վերաբերում է բնակչությանը, միջին սակագնով պետք է հաշվենք, ստացվում է, որ 255 դոլար է միջինը»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ