Արմեն Հովհաննիսյան. «Ամեն ինչ արվում է, որ իշխանությունից դժգոհները չգնան ընտրությունների»
«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» քննարկման ժամանակ լրագրող Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական ապագա կունենա այն խմբավորումը, որը կկարողանա ներկայիս ընդունված «ճշմարտությանը» ադեկվատ այլընտրանք առաջարկել։
«Բոլոր քաղաքական խմբավորումները սնանկ դուրս եկան, քանի որ պատրաստ չէին պատասխանատվություն վերցնելու։ Իսկ ո՞րն է ՔՊ-ի առավելությունը մնացածից։ Իրենց մոտ այդ սնանկությունը ինստիտուցիոնալիզացվում է և ՔՊ-ն ներկայացվում է՝ որպես քաղաքական ուժ, որը չարից և բարուց այն կողմ ցանկացած աշխարհայացքային կամ սկզզբունքային հարցերից իրեն հետ է պահում, և դա ներկայացվում է՝ որպես իրենց առավելություն։ Եվ այս պատմական փուլում, որ կարող է շաբաթներ, ամիսներ, տարիներ տևել , դա իսկապես առավելություն է»,- ասաց Ա․ Հովհաննիսյանը։
Խոսելով ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին՝ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ մթնոլորտը նույնիսկ ֆորմալ տեսակետից ազատ և արդար չէ․ «Այս ժամանակահատվածում, նաև արհեստականորեն ձևավորված այս հանրային մթնոլորտում, առավել ևս մի օրենքով, որը գրված է մեկ քաղաքական ուժի դոմինացիան պահպանելու և հաստատելու համար, անցկացնել արդար ընտրություններ, չեմ կարծում՝ հնարավոր է։ Ես հավատում եմ, որ դրանք ազատ կլինեն․ ոչ մեկին չեն ծեծի ու ձերբակալի, բայց ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ արվում է, որ մարդիկ, ովքեր դժգոհ են իշխող խմբավորումից, չգնան ընտրությունների։ Կապանում մասնակցությունը բավական բարձր էր՝ 55 տոկոս, և իշխանությունը պարտվեց։ Հոգեբանորեն ներարկվում է գաղափարը՝ եթե դժգոհ ես, նստի տանը։ Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակավոր էֆեկտ է ունենալու»։
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են