Տղամարդը շանտաժի է ենթարկել սիրուհուն ու գումար շորթել
Երևանցի տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է մտել ամուսնացած կնոջ հետ, ապա սկսել նրան շանտաժի ենթարկել։ Զույգը պարբերաբար զբաղվել է սեռական հարաբերությամբ ու տղամարդը, գիտակցելով, որ իրենց հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններն արատավորում են կնոջը, դրանք հրապարակելու սպառնալիքով սկսել է գումար պահանջել։
Մասնավորապես՝ սպառնացել է իրենց սիրային կապի մասին հայտնել կնոջ ամուսնուն և ընտանիքի անդամներին, որի շնորհիվ 2018թ. փետրվարի 11-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում պահանջել և մաս-մաս ստացել ընդհանուր խոշոր չափերի` 1.140.933 ՀՀ դրամ գումար:
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Արթուր Մկրտչյանին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ